«Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Տաջիկստանին՝ հաշվի առնելով հարևան Աֆղանստանում իրադրության վատթարացումը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տաջիկ պաշտոնակից Էմոմալի Ռահմոնի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
«Ռուսաստանի նախագահը հաստատել է Տաջիկստանին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։