Կինոռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Մոսֆիլմ» ընկերության վարչության անդամ Վլադիմիր Մենշովը մահացել է 82 տարեկանում՝ կորոնավիրուսից առաջացած բարդություններից՝ այդ մասին տեղեկացրել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնը:
Նրա ռեժիսորական դեբյուտը տեղի է ունեցել 1976 թվականին «Խաղարկություն» ֆիլմով:
1981-ին Մենշովն արժանացել է «Օսկարի» լավագույն օտարալեզու ֆիլմի մրցանակին՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարի համար: Ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից են՝ «Սեր և աղավնիները» (1984) և «Շիրլի-Միրլին» (1995):