Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUIK) հայտնել է 2021 թվականի հունիսի գնաճի վերաբերյալ տվյալները: Գնաճը (սպառողական գների ինդեքս՝ ՍԳԻ) հունիսին՝ նախորդ ամսվա համեմատ, կազմել է 1,94 տոկոս, նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատությամբ՝ 8,45 տոկոս, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 17,53 տոկոս: Մեկ տարվա կտրվածքով գնաճը կազմել է 14.55 տոկոս: