Դիարբեքիրում ահաբեկչության ֆինանսավորման կասկածանքով ձերբակալվել է 73 մարդ, որոնցից 8-ը ազատ են արձակվել: Պաշտոնական վարկածի համաձայն՝ ձերբակալությունը կատարվել է ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու նպատակով և թմրանյութերի ապօրինի շրջանառության ու ահաբեկչական գործողության երկրորդ ալիքը բացահայտելու արդյունքում:
Հունիսի 17-ին գործողության առաջին փուլում բերման էր ենթարկվել ու ձերբակալվել 33 կասկածյալ: