Տուրիստներին անհավանական գներ առաջարկող տաքսիներն էլ չեն զարմացնում, այժմ անհավանական գներն առաջարկվում են նաև տեղացիներին:
Ժամանակին Հայաստանի շուկա մուտք գործած ցածր գնով օնլայն տաքսիները դաշտից դուրս մղեցին տաքսի ծառայությունների զգալի մասը, իսկ հիմա ոլորտին թելադրում են սեփական կանոնները, ու դրանցից գլխավորը տատանվող սակագինն է: Օրեր են լինում, երբ Երևանում անգամ մեկ կմ երթևեկելու համար անհրաժեշտ է տաքսուն վճարել 900, երբեմն էլ՝ անգամ 1200 դրամ:
Օնլայն տաքսիների թանկացումներն ու ոլորտի կարգավորման եղանակները՝ Հովհաննես Վարդանյանի ռեպորտաժում: