Նախորդ տարի կորոնավարակի թելադրած խիստ սահմանափակումներից հետո, այս ամառ Հայաստանի զբոսաշրջային ոլորտը ակտիվացման նշաններ է ցույց տալիս: Թեև ցուցանիշները դեռ չեն հասնում 2019-ի ռեկորդներին, բայց հույս են ներշնչում, որ տնտեսությունն այս տարի որոշ չափով կարող է հույս դնել տուրիստների բերած փողերի վրա:
Մեր երկիրը ցանկացողներին հրավիրում է կամ թեստի բացասական արդյունքով, կամ ցանկացած պատվաստանյութի երկու դեղաչափը ստացած: Ովքեր են այս ամռանը Հայաստանի հյուրերը, որ երկրներից և որքան: Պատմում է Իրինա Մկրտչյանը: