Շաբաթվա կարևոր թեմաներից մեկին այժմ անդրադառնանք ավելի հանգամանալից:
Հայաստանում ու ընդհանրապես, ամբողջ աշխարհում, ջրային ռեսուրսների վաղուց գոյություն ունեցող խնդիրն այս տարի ավելի սուր է: Ոռոգման սեզոնին գյուղացին փաստի առաջ կանգնեց. ջրամբարներում քիչ ջուր է կուտակվել, բավարար չէ, անտանելի ու ռեկորդային շոգն էլ՝ մյուս կողմից:
Խնդիրն իհարկե երկու երես ունի. նախ՝ ինչպես անել, որ Հայաստանով անցնող ջրերն ամբարվեն հենց մեր երկրում, ու երկրորդ՝ ինչպես գրագետ օգտագործել այդ ջուրը, որ այն հողին հասնի, ոչ թե կորի ճանապարհին:
Հողին ջուր հասցնելու առաջարկները լսել է Արթուր Խաչատրյանը: