Արկածախնդիր վարորդներին կարգի հրավիրելու ևս մեկ հնարավորություն։ Երթևեկության խախտումներին ականատես լինելու դեպքում քաղաքացիները բջջային հատուկ հավելվածի միջոցով կարող են տեսանկարահանել, լուսանկարել և հաղորդումն ուղարկել ոստիկանություն:
Հավելվածը գործարկվել է հուլիսի 1-ին, սակայն ամեն մի հաղորդմանը չի հետևի տուգանք: Ճանապարհային ոստիկանությունը դեռ պետք է ուսումնասիրի և հասկանա՝ արդյո՞ք առկա է կանոնների խախտում:
Մանրամասները՝ տեսանյութում: