Կառավարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել է տեսանյութ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նոր նախաձեռնության մասին:
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» դառնալու հնարավորություն ունեն 22-35 տարեկան սփյուռքահայերը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի նոր ծրագրի նպատակն է ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց։ Ծրագրի մասնակիցները 2 շաբաթ կանցկացնեն Հայաստանում, հետո իրենց համայնքում կստանձնեն այսպես կոչված «դեսպանի» պարտականությունները։
Հիմա ընդունելության փուլն է, գրանցման համար՝ դիմել այս հղումով:
Տեսանյութը՝ ստորև: