Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Հուլիսի 3-ին` ժամը 14։10-ից, Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի գծանշման աշխատանքների պատճառով, ժամանակավորապես փակ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։