Այսօր առավոտյան Գյումրու ավտոկայանի մոտ՝ տներից մեկի պարսպի տակ, բարուրով փաթաթված նորածին երեխա է գտնվել: Նրան պատահաբար տեսել է այդ թաղամասում ապրողներից մեկը: Զանգահարել է շտապօգնություն և ոստիկանություն։
Գտնված երեխան տղա է՝ 3 կգ 100 գրամ քաշով, 51 սմ հասակով: Նրան տեղափոխել են Գյումրու մոր ու մանկան կենտրոն։ Առաջնակի զննումով մասնագետները փաստել են, որ երեխան եղել է սառած, կապտած վիճակում: Բնածին արատ չի հայտնաբերվել: Նորածինը, սակայն, ունի բուժման կարիք:
Առայժմ կմնա հիվանդանոցի վերակենդանացման բաժնմունքում՝ տաքացնող սեղանիկի վրա: Հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության փորձի հոդվածով: Նախաքննությունն ընթանում է, այս պահին դեռևս նորածնի մոր ինքնությունը պարզված չէ: