Առինջ համայնքի բյուջեի միջոցներով (շուրջ 26 մլն դրամ) համայնքապետարանի հարակից տարածքում կառուցվում է զբոսայգի: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Ծրագրի շրջանակում կառուցվում են ճեմուղիներ, տաղավար, տեղադրվում են նստարաններ. շուրջ 2000 քմ տարածք էլ տրամադրվել է ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար:
Զբոսայգու տարածքում կառուցվելու է նաև Արցախյան վերջին պատերազմում զոհված 9 առինջեցիներին նվիրված հուշարձան: Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել օգոստոսին: