Կանադայի բրիտանական Կոլումբիայում գրանցված անոմալ տապը 719 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով CBC հեռուստաալիքին:
Ավելի վաղ հայտարարվել էր մահվան մոտ 500 դեպքի մասին: Տեղական իշխանությունները հայտնել են, որ օրեր առաջ գրանցվել է օդի ջերմաստիճանի պատմական ռեկորդային բարձրացում՝ 49.5 աստիճան: