Հայկական ավանդության համաձայն՝ գորգագործության ժամանակ հանգույցներ կապելիս ուժ, կորով ու խորհուրդ է փոխանցվել սերնդեսերունդ: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» և «Մեգերյան կարպետը» հոգացել են, որ յուրաքանչյուրս մեր հանգույցն ունենանք՝ ուժ փոխանցելով հայրենիքի զինվորներին:
Երևանի կենտրոնում տեղադրված է դազգահ, որի վրա հյուսվող գորգն ամեն օր նոր խորհրդանիշներով է հարստանում, իսկ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը»՝ ավելացող միջոցներով: Կապվող յուրաքանչյուր հանգույցի համար նվիրաբերությունը խորհրդանշական 1000 դրամ է:
Մանրամասները՝ տեսանյութում: