Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին:
Աղասյանը Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց է տվել 17 մ 16 սմ արդյունք և նվաճել օլիմպիական արտոնագիր: Նշենք, որ այդ արդյունքը երկու սմ-ով գերազանցում է պահանջվող ցուցանիշը:
Այսպիսով՝ Ճապոնիայում անցկացվելիք ամառային 32-րդ օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների թիվը հավասարվեց 17-ի: