ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը որոշել է Ճապոնիա մեկնել հուլիսի 8-ին: Նա պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ծագող արևի երկրում գտնվելու առաջին օրերին Բախը նախատեսում է հեռավար աշխատել: Հուլիսի 12-ից նա կհանդիպի «Տոկիո-2020» կազմկոմիտեի, ԱՕԿ-ների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի հետ:
ՄՕԿ-ի ղեկավարը դիմել է խաղերի բոլոր մասնակիցներին և շեշտել, որ նրանք պետք է խստորեն պահպանեն ՄՕԿ-ի, «Տոկիո-2020» կազմկոմիտեի, Ճապոնիայի կառավարության և մայրաքաղաքի իշխանությունների մշակած կանոնակարգերը:
Բախը նաև ասել է, որ ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակությունների անդամների 84 և լրատվամիջոցների ներկայացուցիչների շուրջ 80 տոկոսը պատվաստված կլինեն: Ինչ վերաբերում է ՄՕԿ-ի աշխատակիցներին, ապա գրեթե բոլորը պատվաստվել են կամ ունեն իմունիտետ: