Հուլիսի 2-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ, հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Երևանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին և դրանց ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարը այցելել է Art Company, ML Mining և Ord Development ընկերությունների շինհրապարակներ: Ընկերությունները զբաղվում են բազմաբնակարանային շենքերի կառուցմամբ:
Տիգրան Ավինյանը ծանոթացել է տեղի քաղաքաշինական առանձնահատկություններին և հատակագծերին, հետևել է կառուցապատման աշխատանքներին, շրջայց կատարել արդեն իսկ ավարտին հասցված բնակելի շենքերում և բնակարաններում:
Տեսանյութը՝ ստորև: