Սիբիրյան խոցի ախտանշաններով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Նրանք բոլորը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքից են: Իսահակյանում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում: Հոսպիտալացված հիվանդները անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձինք են։
Կարինե Տոնոյան (բժիշկ-վարակաբան) - 5 տղամարդ են, երկու կին, բոլորը՝ Իսահակյան գյուղից: Մեծ մասը զբաղվել է մորթով, մսեղենի մշակումով:
Վերջնական լաբորատոր հետազոտության արդյունքները դեռ չկան, մեծ հավանականությամբ, հիվանդանոց տեղափոխված իսահակյանցիները վարակված են սիբիրյան խոցով՝ ասում է բժիշկ-վարակաբան Կարինե Տոնոյանը։ Նրանք մեկուսացված են, շփումը, նկարահանումն արգելվում է, ստանում են բուժում ինֆեկցիոնում, ևս մի քանի օր, և հիվանդությունը կնահանջի։
Կարինե Տոնոյան - Հիվանդությունը կարծես նահանջում է, ստանում են համապատասխան բուժում:
Հիվանդությունը կենդանուն փոխանցվում է հողից։ Իսկ մարդուն՝ կեդանուն կերակրելիս, մորթելիս:՞ Հիվանդությունը կարող է նաև մարդուց մարդու փոխանցվել՝ ասում է վարակաբանը։
Խորհուրդ է տրվում միս և կաթնամթերք գնելիս համոզվել՝ արդյոք այն անվնա՞ս է, թե՞ ոչ: Իսահակյան գյուղի ամբողջ հոտը նորից պատվաստել են սիբիրախտի դեմ։ Գյուղի մուտք ու ելքը փակ է, կաթնամթերք, միս արտահանել չի թույլատրվում։ Հիվանդության նոր դեպքեր առայժմ չկան։