Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Ողջաբերդ համայնքի բնակիչներին և լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները Կառավարության նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է սողանքային գոտու բնակիչներին ֆինանսական փոխհատուցում տալ՝ բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու եղանակով։
Նախագծի համաձայն՝ փուլային տարբերակով, նախ, 5-6-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 14 ընտանիք կստանան բնակարանների ձեռքբերման վկայագրեր, ապա մյուսները՝ ըստ վթարայնության աստիճանի:
Ողջաբերդցիները մարզպետին ներկայացրին նախագծի վերաբերյալ իրենց տարբերակները, որոնք Կոտայքի մարզպետի կողմից կներկայացվեն համապատասխան գերատեսչությունների քննարկմանը:
Հիշեցնենք, որ Ողջաբերդ համայնքում տարիների ընթացքում ձևավորված խորքային խնդիր կա. սողանքային գոտու հետևանքով շենք-շինությունների վթարայնություն և ըստ այդմ՝ պետության կողմից առավել ռիսկային վիճակում գտնվող ընտանիքների փոխհատուցման անհրաժեշտություն: