ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սեխելյանն ազատվել է Շիրակի, Նանե Ասատրյանը՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Դավիթ Սեխելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
1. Նանե Ասատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ: