Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 29, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 7-ական, ընտրական իրավունքի խախտման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու և սպառնալու, պետական սահմանն ապօրինի հատելու, սպանության սպառնալիքի ու ընտրախախտումների հետ կապված դեպքերի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, ավազակային հարձակման և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: