Վրաստանում շարունակում է պահպանվել բարդ համաճարակային իրավիճակը: Հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 964 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 368 022 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 28 190 թեստավորում, որից 13 696-ը՝ հակամարմինների արագ թեստով, 14 494-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 607 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 353 231 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 5 335: