Հուլիսի 1-ին կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Յուրի Դոխոյանը՝ տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Երկար տարիներ Դոխոյանը հանդիսացել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի մարզիչը։ 2006-2011 թթ. հանդիսացել Ռուսաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը։ Դոխոյանի գլխավորությամբ 2010 թվականի Ռուսաստանի կանանց հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն։
2011-2015 թվականներին մարզել է Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը։ Ռուսաստանի հավաքականը Դոխոյանի գլխավորությամբ 2012 թվականին Օլիմպիադայում գրավել է 2-րդ հորիզոնականը։ 2015 թվականից մարզում է Ռուսաստանի առաջատար շախմատիստներին, այդ թվում՝ Սերգեյ Կարյակինին։ Վերջին տարիներին Դոխոյանը մարզում էր Անդրեյ Եսիպոնկոյին։