ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի նախկին դպրոցի շենքի վերակառուցման շինաշխատանքներն ավարտման փուլում են։ Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:
Նշվում է, որ Կաղարծի համայնքում վերակառուցվում է 14 բնակարանանոց` 2 և 3 սենյականոց բնակելի շենքը։ Ներկա դրությամբ կատարվում է ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ղուրուչուղ» ՍՊ ընկերությունը։ Աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո կբարեկարգվի տարածքը։ Նախատեսվում է բնակելի շենքը շահագործման հանձնել մինչև հուլիս ամսվա վերջ։