Շախմատի Goldmoney Asian Rapid միջազգային մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը առավելության հասավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ:
Առաջին օրը Լևոն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։ Թայ–բրեյքում Արոնյանը հաղթանակ տարավ երկու պարտիայում էլ՝ 2։0։
Եզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմիևը: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3-ին և 4-ին։