«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ քրգործով ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտնել, նյութերը տրամադրվել են պաշտպանության կողմին` ծանոթացման: Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Իսկ ինչ վերաբերվում է փաստաբանների այն հայտարարությանը, որ նախաքննությունն ավարտելու պայմաններում որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, ՀՔԾ-ից հայտնեցին, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվում է վերջինիս պատշաճ վարքագիծը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում ապահովելու համար: