Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնել է Հայաստանի քննչական ծառայությունը: Ի պատասխան Չարչյանի փաստաբանների այն հայտարարությանը, որ նախաքննությունն ավարտելու պայմաններում որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, ՀՔԾ-ից «Լուրերին» հայտնեցին, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվում է նրա պատշաճ վարքագիծն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում ապահովելու համար:
*****
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորել է, որ Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Լոռու Արջուտ գյուղի բնակչուհին իր համագյուղացիներին առաջարկել է տարբեր չափերի կաշառք: Կնոջը, որի գործատուն` Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայի բաժնետիրոջ որդին, նույնպես առաջադրված է եղել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, մեղադրանք է առաջադրվել: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
*****
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողներին կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը: Պարզվել է, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համատիրություններից մեկի կառավարիչը նույն համատիրության հաշվապահի օժանդակությամբ ընտրողներին կաշառք է տվել: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
*****
Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն. հայտնել է Քննչական կոմիտեն և ներկայացրել մանրամասները, ըստ որի՝ կենտրոնի տնօրենը հունիսի 7-ին հարկադրել է աշխատակիցներին մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը, իսկ հունիսի 15-ին գրադարանավարին արգելել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքին՝ սպառնալով հեռացնել աշխատանքից: