Անտառային հրդեհների հետևանքով այրվել է Կանադայի 250 բնակիչ ունեցող Լիթոն փոքր ավանի 90 տոկոսը: Կրակը տարածքում տարածվել է 15 րոպեում՝ շարժվելով ժամում 10 կամ նույնիսկ 20 կիլոմետր արագությամբ: Հրդեհները սկսվել են Կանադայում արդեն մեկ շաբաթ հաստատված ռեկորդային ջերմաստիճանի պատճառով: Այդ մասին հայտնում է BBC News-ը:
Հրդեհից վնասվել են նաև Բրիտանական Կոլումբիայի հիդրոէլեկտրակայաններն ու հարակից ենթակառուցվածքները: Վերջին հինգ օրվա ընթացքում մոտ 50 աստիճան ջերմության պատճառով Բրիտանական Կոլումբիայում գրանցվել է 486 մահ: