ԱՄՆ-ը Թուրքիային ներառել է մանկահասակ զինվորներ օգտագործող երկրների ցուցակում: Դա առաջին դեպքն է, երբ ընդգրկվում է ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր՝ գրում է Ermenihaber-ը։
Մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ պետքարտուղարության 2021-ի զեկույցում նշվում է, որ Թուրքիան մանկահասակ զինվորների հարցում շոշափելի աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ընդդիմադիր ուժերից «Սուլթան Մուրադ» ստորաբաժանմանը։
Խոսելով Լիբիայում երեխաների օգտագործման մասին՝ Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Վաշինգտոնը, այնուամենայնիվ, հույս ունի համագործակցել Անկարայի հետ այդ խնդրի լուծման համար: