20 տարի տևած դադարից հետո Արևաշատ համայնքը կարճ ժամանակ անց մանկապարտեզ կունենա. 2020 թվականին հաստատված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում շարունակվում են նախադպրոցական հաստատության կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլով նախատեսված հողային աշխատանքները, միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը, տանիքի կառուցումը, դռների ու պատուհանների տեղադրումը շուտով կավարտվի: Իսկ արդեն երկրորդ փուլում կանցկացվի ներքին և արտաքին կոյուղի, կիրականացվեն էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման և ընդհանուր հարդարման աշխատանքներ:
Ծրագրի շրջանակում կկառուցվի մեկհարկանի, ժամանակակից բոլոր հարմարություններով և գույքով ապահովված մանկապարտեզ` ավելի քան 80 երեխայի համար: Մանկապարտեզի շահագործմամբ կստեղծվի 12 հիմնական աշխատատեղ: