Հուլիսի 1-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում պատասխանատու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարմանը և էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր։
Հանձնարարվել է ուսումնասիրել նշված ոլորտներում առկա իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավորությունները 7 սեղմ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցներ։