Հունիսին արձանագրված աննախադեպ շոգը գյուղոլորտում սակավաջրության պատճառ է դարձել՝ Կառավարության ճեպազրույցին ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը՝ անդրադառնալով ոռոգման ջրի պակասի խնդրին:
Քերոբյանի խոսքով՝ վտանգվել է հատկապես անջրդի տարածություններում աճեցվող բերքը, ու շոգը շարունակվելու դեպքում հնարավոր է հավելյալ ջրառ կատարվի Սևանից:
Վահան Քերոբյան (Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - Կարծում եմ, որ շուտով նախագիծ կպատրաստվի, կներկայացվի, և, հավանաբար, Սևանից լրացուցիչ ջրառ կկազմակերպվի: Քննարկումների մեջ 50-70 մլն խորանարդ մետրի մասին է խոսքը գնում: