Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցների Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Արթուր Էդուարդի Զիրաքյանին - Պետական պահպանության ծառայության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ
Արարատ Ռոբերտի Գյուլումյանին - Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ
Արայիկ Ռուբենի Գալստյանին - Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ
Գրիգոր Սարգսի Շադյանին - Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ
Վահագն Վաչագանի Աբգարյանին - Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ
Էդգար Էլֆիկի Բաղդասարյանին - Պետական պահպանության ծառայության ավագ տեսուչ, փոխգնդապետ
Մաթևոս Անդրուշի Մաթևոսյանին - Պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության պետ, մայոր
Սամվել Ռազմիկի Բանգոյանին - Պետական պահպանության ծառայության ավագ թիկնապահ, մայոր
Հրաչյա Վազգենի Առաքելյանին - Պետական պահպանության ծառայության ավագ թիկնապահ, մայոր»,- ասված է նախագահի հրամանագրում: