Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան - Հայաստան - Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու, հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
Այսօր փաստացի դեռ գործում է միայն Ակտաու - Երևան - Ակտաու չվերթը։
Նախնական տվյալներով՝ Նուր Սուլթան - Երևան - Նուր Սուլթան չվերթը գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ թվով ուղևորներ։
Դեսպանությունից հայտնում են՝ կանոնավոր ավիափոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր 2020 թ․ հունվարի 21-ից նախ՝ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով։