ՆԱՏՕ-ն չի կարծում, որ Սև ծովը ռուսական է, և իր գործընկերներին աջակցելու նպատակով շարունակում է տարածաշրջանում իր ներկայությունը: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի հայտարարության մեջ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մենք հաստատ չենք ընդունի այն, որ Սև ծովը ռուսական է, և մենք կպահպանենք մեր ներկայությունը ՆԱՏՕ-ի գործընկերներին ու դաշնակիցներին աջակցելու համար: Մեր կողմից քննարկվող հարցերից մեկը Վրաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության խորացումն է Սև ծովում Վրաստանի անվտանգության հարցով»,- հայտարարել է նա: