«Այսօր Պետական պահպանության ծառայության և նրա ստորաբաժանումների ղեկավարությունը կոմպետենտ է, իրավասու է կատարել իր առջև դրված խնդիրները: Մենք միասին պետք է ապահովենք Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը: Այն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից մեկը:
Շնորհավորում եմ ՊՊԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: