Կառավարությունն ընդունել է որոշում՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում 300 մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել միայն 206 մանկատան շրջանավարտներ։
Միաժամանակ, բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ստացած մանկատան շրջանավարտներից շուրջ 60 շահառուներ, որոնք բնակարանի գնման վկայագիր են ստացել մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը և մինչև օրս չեն հասցրել բնակարանի գնման վկայագիր ստանալուց հետո անհրաժեշտ գործընթացները ավարտին հասցնել:
Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխել ՀՀ Կառավարության 2021 թ. մայիսի 20-ի N 812-Ն որոշման 2-րդ կետը՝ հնարավորություն տալով մինչև 2021 թ. փետրվարի 28-ը բնակարանի գնման վկայագիր ստացած շահառուներին բնակարանը ընտրելու և գնման գործընթացը ավարտին հասցնելու համար: