Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը Լիսաբոնում ընկերական հանդիպումներ է անցկացնում Պորտուգալիայի Մ-17 հավաքականի հետ։
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, կայացած երկրորդ ընկերական խաղում Հայաստանի ընտրանին մրցակցին զիջել է 0։2 հաշվով։
Հանդիպման 55-րդ րոպեին մեր թիմի դարպապահ Հայկ Խաչատրյանը հետ է մղել մրցակցի օգտին նշանակված 11-մետրանոց հարվածը։