ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը խորհրդարանական դիվանագիտության միջոցներով Աֆղանստանի Ազգային ժողովին, երկրի բոլոր էթնիկ խմբերին և քաղաքական ուժերին, այդ թվում՝ «Թալիբան» շարժմանն աջակցելու պատրաստականություն է հայտնել Աֆղանստանում ազգային հաշտեցման գործընթացն ակտիվացնելու համար:
Այս մասին ասվում է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարության մեջ.
«ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը՝ կապված ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի հարավային սահմանին մոտ իրավիճակի վատթարացման հետ, մտահոգություն է հայտնում Աֆղանստանում ռազմական գործողությունների բարձր մակարդակի ակտիվության վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ: