Եվրամիությունը սկսում է կորոնավիրուսային միասնական վկայականի թողարկումը: Ընդհանուր առմամբ՝ հասանելի կլինեն երեք տեսակի վկայականներ՝ պատվաստման, ապաքինման ու բացասական թեստի վերաբերյալ, որոնք ուժի մեջ կլինեն մեկ տարով:
Վկայականները ԵՄ-ում, առանց հերթի, թեստավորման, փաստաթղթերի լրացման ու կարանտինի, տեղաշարժվելու հնարավորություն կտան: Դրանք որպես QR-ծածկագրեր կներկայացվեն:
Վկայականները յուրաքանչյուր երկրի իշխանություն կտրամադրի անվճար: Դրանք կընդունվեն ԵՄ ամբողջ տարածքում: