Հունիսի 30-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով անցկացվել է 8979 քաղաքացու հետազոտություն, որից 917-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2901 դեպք: Կատարվել է 26931 թեստավորում: