Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Լիբիայից դուրս բերել օտարերկրյա զինված ուժերը, այդ թվում՝ Ռուսաստանի ու Թուրքիայի զորքերը՝ փոխանցում է Infoteka24-ը:
Բլինքենի խոսքով՝ զորքերի դուրսբերումն այդ երկրում իրավիճակի կայունացման առանցքային պայմաններից մեկն է:
Ամերիկացի բարձրաստիճան քաղաքական գործիչը հավելել է, որ ԱՄՆ իշխանություններն այդ թեման արդեն քննարկել են Մոսկվայի ու Անկարայի հետ, և Լիբիայում ռազմական ներկայություն ունեցող բոլոր երկրները պետք է արձագանքեն միջազգային կոնսենսուսին: