Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հունիսից Երևանում հեռարձակում է նոր՝ «Առաջինի լրատվական ալիքը»՝ վերգետնյա և մալուխային կապուղիներով։ Շուրջօրյա լրատվության ձևաչափը հնարավորություն է տվել հեռուստադիտողին ցանկացած ժամի հետևել Հայաստանի և աշխարհի նորություններին, առավել խորքային, մանրամասն և բազմակողմանի տեղեկատվություն ստանալ քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային իրադարձությունների մասին։
Հաշվի առնելով Հանրային հեռուստաընկերության տեղակատվական հաղորդումների նկատմամբ ձևավորված պահանջարկը, կարևոր համարելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ԱՄՆ տարածքում «Առաջինի լրատվական ալիքի» վերահեռարձակման համար։ Մրցույթի նպատակն է ձեռք բերել հուսալի գործընկեր և գրավիչ առաջարկ՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի և մատչելի դարձնելու համար։
Հետաքրքրված անձանց և ընկերություններին խնդրում ենք զանգահարել 010-65-00-15 (228) համարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին: