Քեմբրիջի և Սասեքսի դուքսեր Ուիլիամն ու Հարրին միասին ներկա են եղել Քենսինգթոնի պալատի այգում իրենց մոր՝ վաղամեռիկ արքայադուստր Դիանայի արձանի բացման արարողությանը՝ փոխանցում է BBC-ն:
Սա նրանց առաջին հանդիպումն է Էդինբուրգի դքսի՝ ապրիլին կայացած հուղարկավորությանը ներկա լինելուց հետո:
«Մենք հիշում ենք նրա սերը, ուժն ու էությունը: Այն որակները, որոնք նրան դարձրել էին բարության ուժ ամբողջ աշխարհում, շատերի կյանքն ավելի լավն էին դարձրել»,- հայտարարել են որդիները:
Հարրին ու Ուիլիամը հուսով են, որ իրենց մոր արձանն ընդմիշտ կդիտվի որպես նրա կյանքի ու ժառանգության խորհրդանշան: Թագավորական ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր կենդանի են պահում իրենց մոր հիշատակն ամբողջ աշխարհում: