Կանադայի բրիտանական Կոլումբիայում գտնվող նախկին գիշերօթիկ դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է եղբայրական գերեզման, որտեղ գտնվել է 182 անհայտ աճյուն: Սա վերջին երկու ամսվա ընթացքում հայտնաբերված արդեն երրորդ նման գերեզմանն է՝ փոխանցում է Russia Today-ը:
Եղբայրական գերեզմանի հայտնաբերման մասին տեղեկացրել է բնիկ հնդկացիների խումբը:
Անցյալ շաբաթ կաթոլիկ դպրոցի մոտ հայտնաբերվել էր 751 երեխաների աճյուններով եղբայրական գերեզման: Ավելի վաղ հայտնաբերվել էին նաև ևս 215 երեխաների աճյուններ: