Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում «Sputnik V» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Հիշեցնենք, որ նախկինում «Sputnik V» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
Այսպիսով` Հայաստանում առկա COVID-19-ի դեմ բոլոր երեք պատվաստանյութերով` «ԱստրաԶենեկա», «Գամ-ԿովիդՎակ» (Sputnik V), «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: