ՀՖՖ մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 մրցաշրջանին մասնակցության հավաստագիր են ներկայացրել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Սևան», «Վան», «Փյունիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Ալաշկերտ-2», «Արարատ-Արմենիա-2», «Փյունիկ ակադեմիա» և «Ուրարտու-2» ակումբները։
«Շիրակ» ՖԱ-ն, չնայած ՀՖՖ-ի կողմից Ազգային արտոնագիր ստանալուն, սահմանված ժամկետում՝ մինչև հունիսի 30-ը, մրցաշարերից որևէ մեկին մասնակցության հավաստագիր չի ներկայացրել։
Հավելենք, որ գալիք օրերին կկայանա ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում կհաստատվեն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և ՀՀ Առաջին խմբի առաջնություններին մասնակցող թիմերի քանակը և մրցաշարերի ձևաչափը։