Բելգիայի խաղաղության և մարդու իրավապաշտպան չորս կազմակերպություններ կոչ են անում դադարեցնել բելգիական ռազմական տեխնոլոգիաների տրամադրումը Թուրքիային, և այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելու դեպքում շրջանային իշխանություններին սպառնացել են դիմել դատարան՝ փոխանցում է The Brussels Times պարբերականը:
Շրջանային իշխանություններին ուղղավծ նամակում կազմակերպությունները հայտնել են, որ Թուրքիայի օդուժը բելգիական տեխնոլոգիաները կիրառել են Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում հակամարտությունների ժամանակ:
Նշվում է, որ Բելգիայի Asco Industries, Sabca, Sonaca և Safran Aero Boosters ռազմարդյունաբերական ընկերությունները Թուրքիային պահեստամասեր են մատակարարում 2013-ից ի վեր:
«Այս բաղադրիչներն օգտագործվել են Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների ժամանակ: Այն փաստը, որ բելգիական ռազմական տեխնոլոգիաները կիրառվել են այդ գործընթացներում, ոչ միայն անբարոյական է, այլև՝ անօրինական»,- նշվում է կազմակերպությունների նամակում: