««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվեց հունիսի 30-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հայտնեց, որ փոփոխությունների նպատակը օրենսդրական բացի լրացումն է: Առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ Քննչական կոմիտեում առկա որոշ հայեցողական պաշտոններ, որոնք շուրջ 7 տարի առկա են այդ մարմնում, կներառվեն կառույցի հաստիքացուցակում, որոնք դուրս էին մնացել դրանից:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել: