«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում իրականացվող ուսումնասիրության արդյունքում ՀՀ նախկին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Այս մասին 1lurer.am-ին հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Դատախազությունից տեղեկացրին՝ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 18-ին հրավիրվել է դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու։
Դատարանի որոշմամբ՝ Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք: